ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու կառաջադրի

ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու կառաջադրի

Լիազորությունները դադարելուց հետո ՍԴ նախագահը առաջադրող սուբյեկտին տեղեկացնում է այդ մասին: Առաջադրող սուբյեկտները երեքն են՝ հերթականությամբ. ԱԺ-ն, Դատավորների ընդհանուր ժողովը և Հանրապետության նախագահը: Հիմա հերթը ՀՀ նախագահինն է:

 
ՍԴ արտաքին հարաբերությունների բաժնից «Լուրերին» հայտնեցին, որ փետրվարի 13-ին Սահմանադրական դատարանի նախագահը տեղեկացրել է Հանրապետության նախագահին ՍԴ դատավորի թափուր հաստիքի առկայության մասին: Նախագահը մեկ ամսվա ընթացքում պետք է թեկնածու առաջադրի խորհրդարանին:
 
Դատախազությունն այսօր տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը փետրվարի 12-ին մերժել է վարույթ ընդունել ներկայացված բողոքները, ինչը նշանակում է, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
 
Հրայր Թովմասյանն այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ: Թովմասյանի լիազորությունները դադարեցվել են նրա վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքով:

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 20-ին երկու դրվագով մեղավոր էր ճանաչել Հրայր Թովմասյանին՝ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և նրան ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©