Կառավարությունը միջոցներ է հատկացրել դպրոցների ջեռուցման համար

Կառավարությունը միջոցներ է հատկացրել դպրոցների ջեռուցման համար

Կառավարության հերթական նիստը վարեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Քաղաքաշինության նախարարությունը խնայած միջոցներից առաջարկեց ջեռուցման համակարգի անցկացման համար գումար հատկացնել մարզային մի շարք դպրոցների:

Նարեկ Սարգսյանը սպասված լուր ուներ նաև քաղծառողների համար, նրանց համար մատչելի բնակարանաշինության ծրագրով՝ տան մեկ քառակուսի մետրի արժեքը նույն 276,5 հազար դրամն է մնում, բայց վարկային պայմանները մեղմացվում են:

Օրակարագային երեք տասնյակից ավելի հարցերի շարքում գործադիրը հավանություն տվեց ֆինանսիստների առաջարկին՝ Շրջանառության հարկի մասին օրենքի մի փոփոխություն, համաձայն որի տնտեսվարողներն իրենց պահեստներում կուտակած ապրանքի գույքագրման փաստաթուղթը պետք է հարկայինին ներկայացնեն ոչ թե այս հոկտեմբերին, այլ 2015-ի փետրվարի 1-ին:

Մեկ այլ որոշմամբ առաջարկվում է խանութներին ապրանք առաքող մեքենաների վրա ոչ թե պարտադիր,այլ բացառապես կամավոր սկզբունքով հսկիչ դրամարկղային մեքենաներ տեղադրել:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում