Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՏՏաթև Խաչատրյան

Վարչապետը մանրամասնել է՝ երբ և ինչպես է սովորում հարվածային գործիքներ նվագել

Վարչապետը մանրամասնել է՝ երբ և ինչպես է սովորում հարվածային գործիքներ նվագել

Քննադատություն կա՝ երբ է հասցնում վարչապետը աշխատել, երբ հարվածային գործիքներ նվագել է սովորում:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց ընդհանրապես բոլորին խորհուրդ է տալիս, եթե որևէ բան անելու համար ժամանակ չի հերիքում, արթնանալ մի ժամ շուտ, եթե էլի չի հերիքում, ուրեմն արթնանալ երկու ժամ շուտ, եթե էլի չի հերիքում, արթնանալ երեք ժամ շուտ:

«Իհարկե,  քնի պակաս անպայման կառաջանա, բայց աշխատելու համար ժամանակը պետք է ստեղծել: Իմիջիայլոց, ժամանակին ես հիշում եմ, «Ելք» դաշինքի ժամանակ համաժողով էինք անում Կառավարության նիստերի դահլիճում, և այն ժամանակ ես ելույթներից մեկում խոսեցի նրա մասին, որ մեզ պետք է այնպես անել, որ Հայաստանում մարդիկ արթնանան ժամը 6:00-ին։ Այսօր ես արթնանում եմ ժամը 5:00-ին՝ իմ պատկերացրած Հայաստանից մի ժամ շուտ, եթե պետք լինի երկու ժամ շուտ կարթնանամ: Իսկ իմիջիայլոց ասեմ՝ հարվածային գործիքներով զբաղվում եմ հենց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան՝ քնի հաշվին»,- ասաց վարչապետը։ 

Եվ ինչքան ժամանակ է պետք եղել, որ այդպես նվագեք՝ հարցին, վարչապետը պատասխանեց․

«Նախ՝ ես չեմ նվագում, ես սովորում եմ նվագել: Օնլայն վճարովի պլատֆորմ կա,  որտեղ մի շատ տաղանդավոր երաժիշտ, շատ տաղանդավոր ուսուցիչ այդ դասերը տալիս է: Ենթադրում եմ ինքը չգիտի, որ ես մասնակցում եմ այդ դասերին կամ չգիտեմ, գուցե գիտի: Օնլայն պլատֆորմ է, վճարովի:  Ես նախորդ տարի դեռ հունիսին այդ նվերը ստանալուց հետո 250 դոլար մեկ տարվա համար վճարել եմ և այդ դասընթացներով, այդ մոդուլով մասնակցում եմ: Նրանք, ովքեր հետաքրքրված են, կարող եմ կիսվել, որովհետև ես ավելի շատ հիացած եմ այդ մարդով և իր արած աշխատանքով, թե ինչպես կարող է ինքը զրոյից ուղղակի մարդու ձեռից բռնած ուղեկցել և հարվածային գործիքներ նվագել սովորեցնել»։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում