ՎՎարդան Հովսեփյան

Կիպրոսի նախագահը Թուրքիայից պահանջել է իր երկրից դուրս բերել զորքը

Կիպրոսի նախագահը Թուրքիայից պահանջել է իր երկրից դուրս բերել զորքը

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը ՄԱԿ-ին ներկայացրած փաստաթղթում Թուրքիայից պահանջել է զորքերը դուրս բերել իր երկրից:

Անաստասիադիսը նշել է, որ Վարոշայի շրջանը պետք է վերադարձվի հույներին, և թուրքական  զորքը դուրս գա Կիպրոսից:

Անաստասիադիսը պահանջել է նաև ավելացնել սահմանային անցակետերը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև: Կիպրոսի ղեկավարը նկատել է, որ էներգետիկայի հարցում Թուրքիան անընդհատ խախտում է Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության իրավունքը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում