ԱԱնժելիկա Ժամհարյան

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթերի վերականգնման հարցեր

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթերի վերականգնման հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը, որի հետ քննարկվել են Հայաստան–Ղազախստան ուղիղ ավիաչվերթերի վերականգնման և նոր ավիաընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

 
«Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել երկու երկրների միջև խորացող գործընկերային կապերը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ուղիղ չվերթերի վերականգնման և նոր ավիաընկերությունների հետ համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։
 
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս և պայմանավորվել շարունակել քննարկումները»,- ասվում է հաղորդագրությունում։

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում