Վահե Հովհաննիսյանը Կրեդի Ագրիկոլ կորպորատիվ և ներդրումային բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի վերջին զարգացումները

Վահե Հովհաննիսյանը Կրեդի Ագրիկոլ կորպորատիվ և ներդրումային բանկի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի վերջին զարգացումները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Կրեդի Ագրիկոլ կորպորատիվ և ներդրումային բանկի ներկայացուցիչներ Սեդրիկ Հայզին և Բենուա Դոլֆուսին: Այդ մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի վերջին զարգացումները, պետական պարտքի կառավարման քաղաքականության հիմնական սկզբունքները և անդրադարձել Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության և կանխատեսելիության ապահովմանն ուղղված միջոցառումներին, որոնք միտված են երկրի նկատմամբ ներդրումային վստահության ամրապնդմանը։

 

Կողմերը կարևորել են օրակարգային հարցերի շուրջ երկխոսության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու քննարկումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ։

 

 

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©