ՔՔրիստինե Ոսկանյան

«Taking action for nature»․ Հայաստանի ուղերձը IPBES-12-ում

«Taking action for nature»․ Հայաստանի ուղերձը IPBES-12-ում

Ելույթ եմ ունեցել Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակի՝ IPBES 12-րդ լիագումար նստաշրջանի բացման արարողությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:

 

«Ելույթում ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու առաջնահերթությունները։

 

Ամբողջ աշխարհում կենսաբազմազանության կորուստը շարունակվում է ահազանգող տեմպերով՝ խաթարելով այն էկոհամակարգերը, որոնց վրա հիմնված են մեր տնտեսությունները, սննդային համակարգերը, առողջությունն ու կյանքի որակը։ Եվ սա միայն բնապահպանական խնդիր չէ, այլ համակարգային տնտեսական ռիսկ, որը սպառնում է կայուն զարգացման, արժեքային շղթաների, ներդրումային անվտանգության և հասարակությունների երկարաժամկետ դիմակայունությանը։

 

Կարևորել եմ IPBES-ի դերը՝ վստահելի տվյալներով ու փաստահեն գիտությունն ու քաղաքականությունը կապելու գործում։ Միևնույն ժամանակ ընդգծել եմ «Բիզնես և կենսաբազմազանություն» գնահատման կարևորությունը՝ որպես ուղեցույց մասնավոր հատվածի համար, որպեսզի իրականացվեն բնության վրա դրական ազդեցություն ունեցող քայլեր՝ համահունչ Կունմին-Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին ու թիրախներին։

 

COP17-ին ընդառաջ անհրաժեշտ է կենտրոնանալ հիմնական մանդատների իրականացման վրա, այդ թվում՝ Կենսաբազմազանության Գլոբալ շրջանակի իրականացման համատեղ առաջընթացի առաջին գլոբալ վերանայման։
Այդ վերանայումը պետք է հիմնվի ազգային հաշվետվությունների և գիտական գնահատումների վրա՝ բացահայտելու առկա բացերը, մարտահրավերները և իրականացման հիմնական կարիքները։

 

Իմ ելույթում շեշտել եմ, որ գիտական ապացույցները պետք է վերածվեն կոնկրետ քաղաքական գործողությունների, և COP17-ը կարող է դառնալ այն պահը, երբ կենսաբազմազանության քաղաքականությունը և տնտեսական իրատեսական լուծումները կհամընկնեն՝ ստեղծելով խթաններ, չափորոշիչներ և ազդակներ, որոնք կուղղորդեն բիզնես որոշումները դեպի բնության պահպանությանը նպաստող արդյունքներ։

 

Հայաստանի՝ որպես COP17 համաժողովն հյուրընկալող կողմի նպատակը մեկն է՝ ստեղծել թափանցիկ և արդյունավետ քննարկումների հարթակ՝ գիտության և փաստերի վրա հիմնված չափելի ու կիրառելի որոշումների հասնելու համար։

 

«Taking action for nature» կարգախոսի ներքո Հայաստանի նախագահությունը հրավիրում է կողմերին և շահագրգիռ բոլոր դերակատարներին՝ օգտագործել այս նստաշրջանի օրերը՝ COP17-ի համար անհրաժեշտ համախմբումն ու լուծումները ամրապնդելու և Երևանում կողմերի հանդիպմանը ավելի պատրաստ լինելու համար»,- ասվում է գրառման մեջ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում