Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածները տեղափոխվել են ԲԿ

Բախվել են ավտոմեքենաներ․ տուժածները տեղափոխվել են ԲԿ

Հունվարի 31-ին՝ ժամը 23:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղից դեպի Երևան քաղաքի Իսակովի պողոտա տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ և գազի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Opel, BYD և Porsche մակնիշների ավտոմեքենաները. վերջինից առկա է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը BYD մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորը և  Porsche մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել Porsche մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©