Միջազգային մամուլը շարունակում է բարձր գնահատականներ հնչեցնել Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության և բարեփոխումների մասին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով ՆԱՍԴԱՔ-ի կայքում հրապարակված հոդվածը Հայաստանի տնտեսական բարեփոխումների մասին:
«Տնտեսական բարեփոխումները Հայաստանը դարձրել են առավել խոշոր ներդրողների ռադար» վերնագիրը կրող հոդվածում նշված է, որ այն բանից հետո, երբ անցյալ տարի խաղաղ բողոքի ցույցերի արդյունքում ստեղծվեց բարեփոխումներին ուղղված կառավարություն, Հայաստանի տնտեսությունն աճում է ավելի արագ, քան իր հարևան՝ նավթով հարուստ Ադրբեջանում, ինչն ամրապնդում է ներդրողների պատրաստակամությունը՝ վարկեր տրամադրելուՀայաստանին:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը մշակել է բարեփոխումների ծրագիր, որն ուղղված է Հայաստանի ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը, գործարար միջավայրի բարելավմանը և կոռուպցիայի դեմ պայքարին»,- նշված է հոդվածում:










