ՆՆարեկ Սահակյան

Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունը արդյունավետ է. վարչապետ

Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունը արդյունավետ է. վարչապետ

2019 թվականին, 2017-ի համեմատ, փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ կամ ավելի քան 500 տոկոսով: Ներմուծող ընկերությունների թիվն աճել է 22.6 տոկոսով (2017-ին՝ 53 ընկերություն, 2018-ին՝ 65 ընկերություն): Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ վերաբերվում է շինափայտին, 2019 թվականի տասը ամիսների կտրվածքով ներմուծվել է նույնքան շինափայտ, ինչ ողջ 2018 թվականի ընթացքում:

Իսկ 2017-ի ամբողջ տարվա համեմատ այս տարվա տասը ամիսներին ավել է ներկրվել 77 տոկոսով ավելի շինափայտ, իսկ ներմուծող ընկերությունների թիվը ավելացել է 51.4 տոկոսով կամ 70 ընկերությունով՝ 206 ընկերություն՝ նախկին 136-ի փոխարեն:

Այս թվերը նշանակում են, որ Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունը արդյունավետ է: Այդ թվում՝ կարողացել ենք հաղթահարել վերը նշված շուկաներում մենաշնորհային դրսևորումները»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում