ՀՀայկարամ Նահապետյան

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ:

Զրուցակիցները քննարկել են մինչև 2024 թվականը կոնցեսիոն պայմանագրով նախատեսվող ներդրումների ծավալների ավելացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանը, ինչպես նաև շարժակազմերի նորացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեության բարելավման հարցերով համատեղ աշխատանքային խումբ, որի շրջանակում կդիտարկվեն կոնցեսիոն պայմանագրի արդիականացման հնարավորությունները:

Այցի ընթացքում նախարարը եղել է նաև «Ռուսական երկաթուղիներ» ընկերության լոկոմոտիվային դեպոյում և փոխադրումների կառավարման կենտրոնում, ծանոթացել դրանց տեխնոլոգիական հագեցվածությանը և գործունեությանը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում