ԿԿարմեն Ղուկասյան

Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով

Հունվարի 24-ի ցերեկը Արագածոտնի լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այդ մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հունվարի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ 

Երևան քաղաքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 27-ի երեկոյան հնարավոր է ձյուն։

Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ը, 27-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 10-13 մ/վ, լեռնային առանձին հատվածներում՝ բուք։

Հունվարի 25-29-ի առավոտյան ժամերին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 24-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում