ՀՀայկարամ Նահապետյան

Դավիթ Տոնոյանը ԱՄԷ պատվիրակության հետ քննարկել է ռազմատեխնիկական գործակցության հեռանկարները

Դավիթ Տոնոյանը ԱՄԷ պատվիրակության հետ քննարկել է ռազմատեխնիկական գործակցության հեռանկարները

Նոյեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի ղեկավարության պատվիրակությանը:

Թավազուն տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին Աբու Դաբիում և կենտրոնացած է ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական լուծումների ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հնարավորությունները, տեղեկատվական տեխնոլոգիաներին և այդ ոլորտում կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր:

Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրատեսական փոխշահավետ համագործակցության հեռանկարների առկայությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում