Արալեզ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Արալեզ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 23-ին՝ ժամը 07։50-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արալեզ գյուղի Խանջյան փողոցում այրվում է տուն: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։55-ին, մարվել՝ 12։25-ին: Այրվել են տան տանիքը (մոտ 120 քմ) և ներսում գտնվող գույքը։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©