ԼԼիլիթ Ասատրյան

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման նպատակով նախագծեր են ընդունվել

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման նպատակով նախագծեր են ընդունվել

Հավանություն է տրվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման և տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ։

Նախագծերի ընդունումը կնպաստի հետևյալ արդյունքներին՝ աջակցող միջոցների տրամադրման և վերանորոգման ֆինանսավորման փոխհատուցման աղբյուրների ընդլայնմանը, «անկախ կյանքի կենտրոնների» հասկացության և գործունեության հստակեցմանը, միասնական կանոնների ու մոտեցումների ձևավորմանը, ինչը կնպաստի դրանց արդյունավետ գործունեությանը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը, ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակված ծառայությունների անհատական ծրագիրը կարող է փոփոխվել (լրացվել) կառավարության սահմանած դեպքում՝ առանց ֆունկցիոնալության գնահատման իրականացման:

Տեղեկատվական շտեմարանի առկա տվյալների նպատակային և վերահսկվող փոխանցման հնարավորությունը կնպաստի ավելի հիմնավոր քաղաքականության և բարելավված ծառայությունների մշակմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում