ՎՎարդուհի Հարությունյան

Բուլղարիայի նախագահը հրաժարական է ներկայացրել

Բուլղարիայի նախագահը հրաժարական է ներկայացրել

Բուլղարիայի նախագահը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին նա հայտարարել է ժողովրդին ուղղված ելույթում:

Reuters-ը գրում է, որ Ռումեն Ռադևի հայտարարությունից հետո լուրեր են տարածվել, որ նա մտադիր է ստեղծել սեփական քաղաքական կուսակցությունը և մասնակցել խորհրդարանի արտահերթ ընտրությանը։

Ռումեն Ռադևը Բուլղարիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից։ Նա հայտարարել է իր հրաժարականի մասին երկրում քաղաքական ճգնաժամի պայմաններում: Ակնկալվում է, որ Բուլղարիայում կանցկացվի խորհրդարանի արդեն ութերորդ ընտրությունը վերջին 4 տարվա ընթացքում։ Անցած տարի կառավարությունը հրաժարական էր տվել հարկերի բարձրացման ծրագրերի պատճառով բռնկված բողոքի ցույցերի ֆոնին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում