ՀՀայկ Նավասարդյան

ՀՀ-Շվեյցարիա համագործակցություն. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին

ՀՀ-Շվեյցարիա համագործակցություն. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, երեխաների հիմնահարցերի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտներում համագործակցության ուղղություններին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև Ղարաբաղից տեղահանված անձանց բնակարանային ապահովման, երկարաժամկետ վարձակալության ու ինքնազբաղվածության խթանման ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։

 

Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային բարեփոխումների հիմնական ուղղությունները և այդ համատեքստում կարևորել անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձանց թվային գրագիտության բարձրացմանն ու կանանց տնտեսական հզորացմանն ուղղված աշխատանքները։ Դիտարկվել է շվեյցարական կողմի աջակցության հնարավորությունը՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում վերապատրաստումներ և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով։

 

Դեսպան Բաումանը վերահաստատել է Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ շարունակելու ու անհրաժեշտ ջանքեր ներդնելու աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում