ԼԼիլիթ Ասատրյան

Հրշեջ-փրկարարները մարել են Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը

Հրշեջ-փրկարարները մարել են Պուշկինի փողոցում բռնկված հրդեհը

Հունվարի 19-ին՝ ժամը 09։02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում գտնվող խանութ-սրահի արտաքին պատին այրվում է գովազդային պաստառ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են շենքի առաջին հարկում գտնվող խանութ-սրահի պատին ամրացված ամանորյա ձևավորման պարագաները, սուրճի ապարատը, խանութի ծածկի փայտե կառուցատարրերը, 2-րդ հարկի բնակարանի պատշգամբում գտնվող կենցաղային իրեր և օդափոխման համակարգեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։34-ին, մարվել՝ 10։11-ին։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի խանութ-սրահ և 2-րդ հարկի բնակարան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում