ՎՎարդուհի Հարությունյան

Արաղչին և Գուտերեշը քննարկել են Իրանում վերջին զարգացումները

Արաղչին և Գուտերեշը քննարկել են Իրանում վերջին զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել տարածաշրջանային և միջազգային զարգացումները:

Արաղչին, նկարագրելով Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ընդգծել Է Իսրայելի «անմիջական դերը զինված ահաբեկիչներին զինելու և ԱՄՆ-ին աջակցելու գործում»՝ նշել են Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ՄԱԿ-ին և գլխավոր քարտուղարին՝ դատապարտել երկրում ցույցերի ընթացքում կատարված հարձակումները իրավապահ մարմինների և հասարակ մարդկանց դեմ: Նա մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի ժողովրդի դեմ դաժան պատժամիջոցներ սահմանելու և հազարավոր քաղաքացիների սպանության համար:

Կարևորելով բոլոր պետությունների կողմից մարդու հիմնարար իրավունքների հարգումը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեմ է արտահայտվել երկրի ներքին գործերին ցանկացած միջամտության, ներառյալ՝ ռազմական միջամտությունը, և ընդգծել Է ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների, մասնավորապես՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում