ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը

2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան

Մոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾ

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԱԱրամ Մարանդյան

Գևորգ եպիսկոպոս Սարոյանին դատարանը վերականգնել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը

Գևորգ եպիսկոպոս Սարոյանին դատարանը վերականգնել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը: Եպիսկոպոսը «Լուրեր»-ին հայտնել է, որ դատարանը բավարարել է իր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց։

Ըստ նրա՝ կաթողիկոսի կողմից իրեն ուղղված մեղադրանքը ամբողջովին շինծու է, ինքը որևէ նկատողություն չունի այդ մասով:

«Դու չես կարող ազատել ինձ զուտ նրա համար, որ ես Հայաստանյաց Առաքելական սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին եմ միացել։ Ես դեմ եմ, որ եկեղեցին դառնա օտար շահերի սպասակող, դեմ եմ սրբապղծությանը, պետական դավաճանությանը, դա չի կարող պատճառ լինել ինձ ազատելու համար իմ պաշտոնից»,- «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է եպիսկոպոսը: 

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: 

Հայցով նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ կաթողիկոսի՝ հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում: Դիմումն Արմավիրի դատարան մուտք է արվել հունվարի 15-ին և մակագրվել է դատավոր Էդգար  Հովհաննիսյանին։

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Մայր Աթոռից հայտնել էին, որ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում