ՔՔրիստինե Ոսկանյան

ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է մեկ միլիոնից ավելի զանգ․ քաղաքացիների վստահությունը՝ թվերով

ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է մեկ միլիոնից ավելի զանգ․ քաղաքացիների վստահությունը՝ թվերով

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում տարիների ընթացքում արձանագրվել է զանգերի կայուն աճ․ զանգերի թվի ավելացումը վկայում է Ծառայության նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման և արագ արձագանքման մասին։ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում 2025 թվականին ստացվել է 1․099․114 զանգ, այդ թվում՝ 1370 շնորհակալական և 426․334 տեղեկատվական բնույթի զանգեր։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

 

«Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների զանգերին արձագանքելու և հանրությանը մատուցվող ծառայությունների լավարկման նպատակով փետրվարի 15-ին օպերատիվ կառավարման կենտրոնը կգործի միասնական 112 հեռախոսահամարով՝ մեկտեղելով Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը:

 

Օպերատիվ կառավարման կենտրոնը դառնում է քաղաքացիների և ծառայությունների միջև կապող կարևոր օղակ՝ ապահովելով համապատասխան ստորաբաժանումների օպերատիվ ներգրավում և արագ արձագանքում։

 

112՝ մեկ զանգ, արագ արձագանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում