ՎՎարդան Հովսեփյան

Լևոն Արոնյանը Բուխարեստի մրցաշարում առայժմ երկրորդն է

Լևոն Արոնյանը Բուխարեստի մրցաշարում առայժմ երկրորդն է

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել Grand Chess Tour-ի Բուխարեստի մրցաշարում:

Արագ շախմատի երեք տուրերից մեկում Արոնյանը հաղթել է Ֆաբիանո Կարուանանյին, իսկ երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի արդյունքով: Այժմ Արոնյանը 6 հնարավորից ունի 4 միավոր և լրացուցիչ միավորներով մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

Բուխարեստի Grand ChessTour-ի արագ և կայծակնային մրցաշարին մասնակցում են Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, Շահրիյար Մամեդյարովը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Արտեմիևը, Լե Լիեմը և Անտոն Կորոբովը:

Արագ շախմատի մրցաշարն 9 մրցափուլից է կազմված: Ամեն օր գրոսմայստերները կանցկացնեն երեքական պարտիա, իսկ կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 18 մրցափուլից. այն կեզրափակվի նոյեմբերի 10-ին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում