ԿԿարմեն Ղուկասյան

Հանրապետության մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հանրապետության մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

Հունվարի 10-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը, Վարդենյաց, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուսների համար բաց են։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

 

Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

 

Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

 

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում