Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 16-րդ մանկապատանեկան հուշամրցաշարը

Հունվարի 8-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 16-րդ մանկապատանեկան հուշամրցաշարը։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Այս տարի մրցաշարին մասնակցում են 630 պատանի շախմատիստներ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր մարզերն ու համայնքները:









