Տավուշում հիմնվել է պահածոների նոր գործարան

Տավուշում հիմնվել է պահածոների նոր գործարան

Տավուշի մարզի Այրում և Լճաձոր համայնքների միրգն ու հատապտուղը ավելի արդյունավետ իրացնելու նպատակով հիմնվել է համատեղ կոոպերատիվ: Պահածոյացման գործարանն ընդունում է տարածաշրջանի այգեպանների աճեցրած միրգը, որի մեծ խմբաքանակը կարտահանվի Ռուսաստան:

Համատեղ կոոպերատիվ հիմնելու նախաձեռնությանը օգնության ձեռք մեկնեց «ՕՔՍՖԱՄ»  միջազգային կազմակերպությունը: «ՕՔՍՖԱՄ»-ի պատասխանատուները իրենց ծրագրերում սա համարում են նորարարական և աննախադեպ՝  իբրև սոցիալական ձեռնարկության մոդել:

Գործարանի աշխատողների թիվը առայժմ 19 է, առաջիկայում կհասնի 60-ի, բայց դա էլ վերջին սահմանը չի լինի: Արտադրված 40 տոննա պահածոն կուղևորվի Սոչի:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում