ՎՎարդան Հովսեփյան

Ադրբեջանի ընդդիմությունը կհամախմբվի երեք պահանջի շուրջ

Ադրբեջանի ընդդիմությունը կհամախմբվի երեք պահանջի շուրջ

Բաքվում կայացել է ընդդիմության առաջին հանդիպումը, որտեղ հայտարարվել է, որ Ադրբեջանի ներկա իրավիճակը ճգնաժամային է, ու ռեժիմի դիրքերը թուլացել են՝ չնայած գործադրվող ճնշումներին ու բռնություններին: Ադրբեջանի Ժողովրդական կուսակցության ղեկավար և Ազգային խորհրդի համակարգող անդամ Ալի Քարիմլին նիստի ժամանակ ներկայացրել է երեք պահանջ, որոնք, ըստ նրա, կարող են համախմբել Ադրբեջանի ընդդիմությունը: Դրանք են՝ հանրահավաքների և քաղաքական ազատությունը, Ղարաբաղի վերադարձը և քաղբանտարկյալների ազատումը: Իր ֆեյսբուքյան էջում Քարիմլին մարդկանց տարբեր խմբերի կոչ է արել հավաքվել և միլիոնավոր դժգոհ մարդկանցից գոնե 100 հազարին հավաքագրել երկրում խաղաղ փոփոխություններ իրականացնելու գործընթացին մասնակցելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում