Գերմանիայում ապրող ասորիները Գիսեն քաղաքի մերձակայքում հուշարձան են տեղադրել՝ ի հիշատակ 1915 թ. Օսմանյան կայսրությունում ասորիների դեմ իրականացված ցեղասպանության:
Քաղաքային խորհուրդը 2017 թ. միաձայն որոշում էր կայացրել ցեղասպանության հուշարձան կանգնեցնել:
Աղբյուրի փոխանցմամբ` հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը 200 մարդ է մասնակցել:
«Այսօր շատ կարևոր օր է: Այս հուշարձանը կանգնեցնում ենք, որպեսզի նման դեպքերը այլևս չկրկնվեն: Խոնարհվում ենք այդ ժամանակաշրջանում բոլոր զոհվածների հիշատակի առաջ: Բոլորին հաշտության կոչ ենք անում»,- հայտարարել է Գիսենի քաղաքապետ Ուդու Շյոֆմանը:










