ՄՄարո Թարվերդյան

Այս տարի ՄԻՊ աշխատակազմը զինծառայողների իրավունքների պաշտպանության շրջանակում ստացել է 900-ից ավելի դիմում-բողոք

Այս տարի ՄԻՊ աշխատակազմը զինծառայողների իրավունքների պաշտպանության շրջանակում ստացել է 900-ից ավելի դիմում-բողոք

2025 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության շրջանակում ստացել է 900-ից ավելի դիմում-բողոք և իրականացրել 22 մշտադիտարկման և արագ արձագանքման այց տարբեր զինվորական հաստատություններ, այդ թվում՝ զորամասեր, զինկոմիսարիատներ, զինվորական հոսպիտալներ, ռազմական ոստիկանության բաժիններ։ Այդ մասին տեղեկացնում են Պաշտպանի գրասենյակից:

 

Բարձրացված հարցերը հիմնականում առնչվել են զորակոչի շրջանակում իրականացվող բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, ծառայության ընթացքում բուժօգնության տրամադրմանը, բռնության և վատ վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև սոցիալական իրավունքների իրացման խնդիրներին։

 

ՄԻՊ աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման 2025 թվականի գործունեության ամբողջական պատկերը՝ տեսանյութում:
 

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում