ԿԿարմեն Ղուկասյան

Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 23:10-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

 

Տիգրանաշենի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում