Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Սևանի, Անիի, Ճամբարակի, Աշոցքի, Սիսիանի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրությունում։
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©