ՎՎարդուհի Հարությունյան

Հնդկաստանում մարդատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Հնդկաստանում մարդատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

Հնդկաստանի հարավային Կառնատակա նահանգում մարդատար ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել, 21-ը՝ վիրավորվել: Նշվում է, որ վթարից հետո ավտոբուսը, որում եղել է 32 մարդ, հրդեհվել է։

Վթարի պահին ուղևորներից շատերը քնած են եղել, ինչի պատճառով մարդիկ չեն հասցրել դուրս գալ այրվող տրանսպորտային միջոցից: Նախնական տվյալով՝ հանդիպակաց ուղղությամբ ընթացող բեռնատարն անսպասելիորեն հատել է բաժանարար գոտին և ճակատ-ճակատի բախվել ավտոբուսին: Սկսվել է միջադեպի հետաքննությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում