ՎՎարդան Հովսեփյան

Իրանա-ադրբեջանական սահմանին սահմանախախտ է սպանվել

Իրանա-ադրբեջանական սահմանին սահմանախախտ է սպանվել

Իրանա-ադրբեջանական սահմանին սահմանախախտի են գնդակահարել: Միջադեպը գրանցվել է Բիլյասուվար գյուղի մոտակայքում: Սահմանախախտը չի կանգնել օդ կատարված նախազգուշական կրակոցից հետո, փորձել է փախչել իրանական սահմանի ուղղությամբ: Սահմանապահներն էլ կրակոցներ են արձակել սահմանախախտի վրա, և նա ստացած վնասվածքներից մահացել է:

Զննության արդյունքում սահմանախախտի պայուսակի մեջ հայտնաբերվել է 12 կգ 340 գրամ թմրանյութ, «Pietro Beretta» 1 ատրճանակ, 8 փամփուշտով 1 փամփշտակալ:

Պարզվել է, որ սահմանախախտը Ջալիլաբադի բնակիչ Թուրալ Ամիրովն է եղել, որը հոկտեմբերի 31-ին անցել էր Իրանի տարածք:

Սա Իրանի և Ադրբեջանի առաջին սահմանային միջադեպը չէ. վերջին շրջանում նման դեպքերը բազմաթիվ են, որոնք հաճախ են ավարտվում մահվան ելքով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում