ԳԳոհար Սիմոնյան

Կանխատեսվում է պետական պարտքի նվազեցում.Ատոմ Ջանջուղազյան

Կանխատեսվում է պետական պարտքի նվազեցում.Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը,  ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, ամփոփել է 2020 թվականի պետական բյուջեի քննարկումները, անդրադարձել է հիմնական ցուցանիշներին:

Ըստ նախարարի՝ ուշադրության արժանի է հարկային քաղաքականության բարեփոխումների մեկնարկը։  Ուղղակի հարկային բեռի նվազեցումը կբարձրացնի տնտեսության մրցունակությունը,-համոզված է Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարը նաև կարևորել է մարդկային կապիտալում ներդրումների մակարդակի էական բարելավումը։

Ա․ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ առողջապահության բնագավառում 22 տոկոս ծախսերի աճ է կանխատեսված, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառին հատկացվող ծախսերն ավելի քան 11 տոկոսով ավելանալու են, գրեթե նույնքան ավելանալու է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցառումների համար նախատեսվող ֆինանսավորումը։

Նախարարի հավաստմամբ՝  պետական պարտքի բեռի նվազեցում կլինի։ Կապիտալ ծախսերի աճը կբացառի  պետական պարտքի ներգրավումը,-կանխատեսում է նախարարը։

Ցուցանիշներն ամփոփելով թվային արտահայտությամբ՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2020 թվականի բյուջեով նախատեսվում է 1 տրիլիոն 698 մլրդ դրամ եկամուտ և 1 տրիլիոն 880 մլրդ դրամ ծախս։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում