ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության խորացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում հանդիպել է ՀՀ-ԵԱՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի եգիպտական կողմի նախագահ, ԵԱՀ պլանավորման, տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության նախարար Ռանյա Մաշատի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, վերականգնվող էներգետիկայի զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:

 

Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և հրավիրել Ռանյա Մաշատիին մասնակցելու «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի գարնանը:

 

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում