Զորամասի զինանոցում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով

Զորամասի զինանոցում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի զինանոցում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Էրիկ Արարատի Հարությունյանը՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Է. Հարությունյանը մահացել է: Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում