ՄՄարիամ Պետրոսյան

Ամենաարագ տնտեսական աճ ունեցող երկիրը Գայանան է

Ամենաարագ տնտեսական աճ ունեցող երկիրը Գայանան է

Գայայան, որը գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքում և սահմանակից է Բրազիլիային և Վենեսուելային, ունի 780 հազար բնակչություն։

Միջազգային արժութային հիմնադրամի տվյալներով՝ Գայանայի տնտեսական աճը 2024 թվականին կավելանա 86 տոկոսով, մինչդեռ 2019-ին այն կազմել էր ընդամենը 4,4 տոկոս։ Տնտեսական աճը 14 անգամ կգերազանցի Չինաստանի տնտեսության աճի տեմպերին։

Հարավային Ամերիկայի միակ անգլախոս երկիրն իր հաջողությամբ պարտական է 2015 թվականին հայտաբերված նավթի ծովային պաշարներին։ Հիմնադրամի գնահատմամբ՝ երկրի ՀՆԱ-ն  ներկայիս 4 միլիարդից 2024-ին կհասնի 15 միլիարդ դոլարի։

Համեմատության համար նշենք, որ եթե Սաուդյան Արաբիայի նավթի ծովային պաշարներից մեկ բնակչին ընկնում է 1900 բարել նավթ, ապա Գայանայի մի բնակչին կընկնի 3900 բարել։   

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում