ԳԳոհար Սարգսյան

ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին. հայտարարություն

ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին. հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին։

Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով.

ա) 2026 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից, 

բ) 2026 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի մարզային զինվորական կոմիսարիատների զորակոչիկներից։

«Հարցերի դեպքում դիմել հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ կամ զանգել ՊՆ թեժ գիծ՝ 1-28 հեռախոսահամարով»,- նշվում է հաղորդագրությունում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում