ՎՎարդան Հովսեփյան

Թբիլիսիի ամանորյա զարդարանքի վրա կծախսվի 1 մլն դոլար

Թբիլիսիի ամանորյա զարդարանքի վրա կծախսվի 1 մլն դոլար

2019-ին Թբիլիսիի ամանորյա զարդարանքի՝ տոնածառի և  լուսավորման սարքավորումների համար ավելի քան 3 մլն լարի (մոտ 1 մլն դոլար) կծախսվի: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

«Թբիլիսերվիս խմբի» հայտարարած երեք տարբեր մրցույթներում հաղթել է իտալական IDO SRL ընկերությունը, որից Թբիլիսիի քաղաքապետարանը 2018 թվականին արդեն գնել էր 2 մլն լարիի տոնածառի լույսեր և լուսավորման այլ սարքավորումներ:

Վրաստանի մայրաքաղաքի այս տարվա տոնածառը կարժենա 1 մլն 100 հազար լարի, իսկ լուսավորման սարքավորումները և էլեկտրական լամպերը՝ ավելի քան 1,5 մլն լարի:

«Թբիլիսերվիս խումբը» մրցույթ է հայտարարել նաև այլ լուսավորումների և դեկորացիաների անցկացման համար, որոնցից մեկի արժեքը 467 000 լարի է, մյուսինը՝ 477 000 լարի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում