ՅՅուրա Վահանյան

«Քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք»․ Ապարան համայնքի ղեկավար

«Քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք»․ Ապարան համայնքի ղեկավար

Սիրելի համաքաղաքացիներ, չի եղել խնդիր, որ միասին չենք լուծել։ Այս մասին հայտարարություն է տարածել Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը՝ անդրադառնալով քամու ուժգնացմանը։

«Մեր քաղաքի Ամանորը, միևնույնն է, ամենալավն է լինելու։

Այս ժամերին, քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք։ Մնացած բոլոր հարցերը լուծվող են, ուժեղ ենք միասին»,-նշել է նա։

Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել են, որ դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում