Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը

Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Քաղաքացու ահազանգի հիման վրա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Էլեոնորա Հակոբյանին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Արցախի փողոց) և հայտնաբերել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
 
Մասնավորապես՝
 
  • արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
  • բացվող ներքին պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր.
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները. պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
 
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
 
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©