ԱԱրամ Մարանդյան

Հրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայում

Հրդեհի ահազանգ Մյասնիկյան պողոտայում

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա։

ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին, մարվել՝ 18։49-ին։ Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում