ԱԱրամ Մարանդյան

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կիրառել երկամսյա կալանք: Այս մասին 1lurer.am-ին հայտնում են ՔԿ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջինս ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել էր դատարան ներկայացվելու համար:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար»,- 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին Քննչական կոմիտեից:

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում