ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանը ցանկացած դեպքում կազատագրի Դոնբասը՝ ռազմական թե այլ ճանապարհով. Պուտին

Ռուսաստանը ցանկացած դեպքում կազատագրի Դոնբասը՝ ռազմական թե այլ ճանապարհով. Պուտին

Ռուսաստանը ցանկացած դեպքում վերահսկողություն կհաստատի Դոնբասի նկատմամբ՝ լինի դա ռազմական թե այլ ճանապարհով՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը India Today-ին տված հարցազրույցում:

«ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն չէին ցանկանում լինել Ուկրաինայի կազմում և դա արտահայտել են հանրաքվեում»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ Մոսկվան չի համաձայնել ամերիկյան խաղաղության ծրագրի որոշ կետերի հետ. դա բարդ աշխատանք է: Կրեմլի ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ը առաջարկել է ծրագրի 28 կետերը բաժանել 4 փաթեթի և քննարկել առանձին:

Պուտինի խոսքով՝ Ուիթքոֆի և Քուշների հետ հանդիպումը շատ օգտակար է եղել, նրանց ներկայացրած առաջարկները հիմնված են Թրամփի հետ նախկին քննարկումների վրա: Կրեմլի ղեկավարը նշել է, որ եվրոպացիները պետք է ներգրավվեն Ուկրաինական կարգավորման աշխատանքներում, այլ ոչ թե խանգարեն։

Նա հավելել է, որ Ռուսաստանը մտադիր չէ վերադառնալ Մեծ ութնյակ։ Պուտինի խոսքով՝ Մոսկվան դադարել էր մասնակցել խմբի հանդիպումներին դեռ մինչև 2014 թվականը, երբ G8-ը դարձավ G7:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում