Ռուս-ուկրաինական կարգավորման ջանքերին զուգահեռ՝ ՆԱՏՕ-ն մտադիր է շարունակել զենք գնել Ուկրաինայի համար. Ռյուտե

Ռուս-ուկրաինական կարգավորման ջանքերին զուգահեռ՝ ՆԱՏՕ-ն մտադիր է շարունակել զենք գնել Ուկրաինայի համար. Ռյուտե

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Կրեմլում Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի բանագնացների հանդիպումը, նշել, որ այն չափազանց կարևոր է:

Մարկ Ռյուտեն տեղեկացրել է, որ դաշինքը սերտ կապի մեջ է Վաշինգտոնի հետ։ 

«Կլինեն և այլ քայլեր, բայց ամեն փուլի մասին մեկնաբանություններ չենք անի»,- հավելել է պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ լրագրողների հետ զրույցում։ Ռյուտեն նաև տեղեկացրել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման հասնելու ջանքերին զուգահեռ՝ դաշինքը մտադիր է շարունակել զենք գնել Ուկրաինայի համար։

Ռյուտեն մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան պատրաստ չէ փոխզիջման գնալ, ուստի հարկավոր է ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը և շարունակել պատժամիջոցների քաղաքականությունը:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©