ԿԿարմեն Ղուկասյան

Էլմիրա Կարապետյանը՝ Polish Open Kaliber միջազգային մրցաշարի հաղթող

Էլմիրա Կարապետյանը՝ Polish Open Kaliber միջազգային մրցաշարի հաղթող

Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող Polish Open Kaliber-ի մրցումային վերջին օրը հրաձիգները հանդես են եկել անհատական պայքարում։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում խոցել է 569 միավոր և անցել եզրափակիչ փուլ։

Եզրափակչում Կարապետյանը խոշոր առավելությամբ՝ 242,3 միավորով, դարձել է մրցաշարի հաղթող։

Ավելի վաղ Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում դարձել էր մրցաշարի արծաթե մեդալակիր։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում