Թբիլիսիում կրկին զանգվածային բողոքի ակցիա է տեղի ունեցել

Թբիլիսիում զանգվածային բողոքի երթեր են տեղի ունեցել: Քաղաքացիները ծածանել են Եվրամիության և Վրաստանի դրոշներ և շարժվել դեպի խորհրդարանի շենք, որի դիմաց անցած տարվանից հակակառավարական ցույցեր են: Երթին մասնակցել են նաև ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաև ցույցերի ընթացքում բանտարկված քաղաքացիների հարազատները։
Մեկ տարի առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր մինչև 2028 թվականի վերջ ԵՄ-ին երկրի անդամակցության բանակցությունների հարցը օրակարգից հանելու մասին, ինչին հետևել են բողոքի ցույցերը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը զեկույց է ընդունել, որի համաձայն՝ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը 2024 թվականից փաստացի դադարեցված է: Ըստ փաստաթղթի՝ Վրաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, իշխանությունը ճնշում է քաղհասարակությանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ընդդիմության առաջնորդներին։ Ակնկալվում է, որ Եվրոպական հանձնաժողովը վիզային նոր մեխանիզմ կներդնի՝ Վրաստանի իշխանության նկատմամբ ճնշումը մեծացնելու համար:
Դիտումներ3








