ԱԱննա Զախարյան

Մտավոր սեփականության պաշտպանությունը կարևոր նախապայման է միջազգային շուկաներում մրցունակ լինելու համար․ Անուշիկ Ավետյան

Մտավոր սեփականության պաշտպանությունը կարևոր նախապայման է միջազգային շուկաներում մրցունակ լինելու համար․ Անուշիկ Ավետյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի կողմից նախաձեռնված Հեղինակային իրավունքի և կոլեկտիվ կառավարման ազգային աշխատաժողովին։

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են՝ փոխնախարարն իր ելույթում ընդգծել է հեղինակային իրավունքի պաշտպանության կարևորությունը՝ շեշտելով, որ այն խթանում է ստեղծագործականությունն ու նորարարությունը, ապահովում տնտեսական զարգացում և բարձրացնում երկրի ներդրումային գրավչությունը։

«Եթե երկրում պաշտպանված չէ հեղինակային իրավունքը, դժվար է ակնկալել լուրջ ներդրումներ կինոարտադրության, տեխնոլոգիաների և այլ ստեղծագործ ոլորտներում։ Մտավոր սեփականության պաշտպանությունը կարևոր նախապայման է միջազգային շուկաներում մրցունակ լինելու համար», - նշել է Ավետյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ոլորտում ընթացող բարեփոխումները, այդ թվում՝ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» նոր օրենքի նախագիծը, որը մշակվել է վերլուծությունների, լայն խորհրդակցությունների և միջազգային փորձի հիման վրա։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում