ԼԼուսինե Մուրադյան

ԱՊՀ մասնակից պետությունների համաժողովին ներկայացվել է Հայաստանի դպրոցական սննդի հաջողված փորձը

ԱՊՀ մասնակից պետությունների համաժողովին  ներկայացվել է Հայաստանի դպրոցական սննդի հաջողված փորձը

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների դպրոցական սննդի միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը:

Միջոցառմանը մասնակցել են «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և տնօրեն Լեյլա Մելիուհին: ՀՀ-ն համաժողովին մասնակցել է որպես դպրոցական սննդի ամբողջական պետական մոդել, շարունակական երաշխիքներ ապահովող երկիր:

Համաժողովն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ՝ նպատակ ունենալով ամրապնդելու համագործակցությունը և համադրելու երեխաների առողջ սննդի ապահովման երկարաժամկետ պետական քաղաքականությունները:

«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանը հանդես է եկել հիմնական զեկույցով և շնորհանդեսներով: Նա ներկայացրել է Հայաստանում ծրագրի զարգացման ճանապարհը՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցության և Սննդի ճյուղային ինստիտուտի հետ համագործակցությունից մինչև 2023 թվականին ծրագրի ամբողջական պետական ֆինանսավորումն ու ղեկավարումը:

Նրա տեղեկացմամբ՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը գործում է միասնական ճաշացուցակներով, տեխնոլոգիական քարտերով, սննդի անվտանգության խիստ ընթացակարգերով և որակի մշտական վերահսկմամբ, որն ապահովում է ծառայության որակի համաչափությունը բոլոր մարզային դպրոցներում։ Նա տեղեկացրել է՝ ՀՀ բոլոր դպրոցներում գործում են «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակներ (5–10-րդ դասարաններ), իսկ որոշ դպրոցներում՝ նաև ուսումնաարտադրական ջերմատուն, այգիներին կից գյուղատնտեսական խմբակներ, որոնք նպաստում են սննդային գրագիտության և առողջ ապրելակերպի վարքագծի ձևավորմանը։ Սաթենիկ Մկրտչյանը նաև ներկայացրել է ՊՀԾ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Կաթ դպրոցներին» նախաձեռնությունը։ Նա նշել է, որ հաջորդ ռազմավարական մարտահրավերը մայրաքաղաք Երևանի դպրոցների ներառումն է «Դպրոցական սնունդ» ծրագրում, որի ուղղությամբ ևս աշխատանքներ են ընթանում։

Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՌԴ Սննդի ճյուղային ինստիտուտի նախագահ Վլադիմիր Չեռնիգովի, ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրեն Լեյլա Մելիուհի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցությունն» հիմնարկի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի հանդիպումը, որի ընթացքում ևս քննարկվել և ընդգծվել է Հայաստանի առաջավոր փորձը:

ԱՊՀ երկրները հաստատել են դպրոցական սննդի զարգացման շարունակական օրակարգը՝ այն դիտարկելով մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված գործիք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում