Սիս-Սիփանիկ ճանապարհին մեքենան բախվել է մարդատար գնացքին

Սիս-Սիփանիկ ճանապարհին մեքենան բախվել է մարդատար գնացքին

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։47-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղում ավտոմեքենան բախվել է գնացքին։

Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին՝ Սիս գյուղի վերջնամասում, Opel մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի-Երևան մարդատար գնացքին, ինչի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է երկաթգծին հարակից փոսի մեջ․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել  գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©