ԱԱսպրամ Սարատիկյան

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 143 հանցագործություն

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 143 հանցագործություն

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները նոյեմբերի 26-27-ը բացահայտել են 143 հանցագործություն:

Մասնավորապես, բացահայտվել է՝

  • 47 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
  • 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
  • 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
  • 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
  • 8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
  • 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, փաստաթուղթ կեղծելու.
  • 4-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, սառը զենք կրելու.
  • 3 դեպք՝ խուլիգանության.
  • 2-ական դեպք՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։

Բացահայտվել է նաև վստահված գույքի հափշտակման, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, հետամտելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

  • 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
  • 1-ական դեպք՝ բնակարանային գողության, խարդախության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 3 դեպք։

Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է․ 11-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում